Ա/Ձ Գագիկ Ավետիսյանի սնանկության վարույթում առկա գույքի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին
19.03.2019
2019թ. ապրիլի 3-ին ժամը 14:00-ին Ա/Ձ Գագիկ Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46ա հասցեում կանցկացվի Ա/Ձ Գագիկ Ավետիսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`
Լոտ 1 - Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի /նախկինում՝ Սվերդլովի փողոց/ թիվ 121 հասցեում գտնվող բնակելի տուն /սեփ. վկայական թիվ 1141455, տրված՝ 24.05.2005թ./, մեկնարկային գինը՝ 8.038.800 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Ա/Ձ Գագիկ Ավետիսյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150001850620642, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի, Անկախության հր. 7/ կամ գույքի գտնվելու վայրում:
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29
Հեռ..` +37494700073
Էլ. փոստ`