Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վահե Սամվելի Հակոբյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վահե Սամվելի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 20-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
2019թ. մայիսի 15-ին ժամը 13:00-ին Վահե Սամվելի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Է.Բարխուդարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Վահե Սամվելի Հակոբյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը մեկ լոտով, բաց դասական եղանակով: Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1.”MASERATI QUATTROPORTE 4.2 V8” մակնիշի 35UD927 պետ․համարանիշի, 2005 թ․ արտադրության թեթև մարդատար ավտոմեքենան։
Գույքի աճուրդի մեկնարկային գինը կազմում է 2.420.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Վահե Սամվելի Հակոբյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի Էրեբունի մասնաճյուղի 2472303024210020 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Է.Բարխուդարյանին /հեռ.099 432257/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 99 432257

Էլ. փոստ`