Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Էդուարդ Բարխուդարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2018թ. դեկտեմբերի 21-ին նշանակված աճուրդը կայացել է մասնակի։
2019թ. մայիսի 24-ին, ժամը 13:00-ին «ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Է.Բարխուդարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չորս լոտով, բաց դասական եղանակով: Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 2․ ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Եղվարդում գտնվող, 5,450.0 քմ մակերես զբաղեցնող հողամասը(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 04072013-07-0034, տրված 04.07.2013թ.)
Լոտ 2-ի մեկնարկային գինն 284,000 ՀՀ դրամ:
Լոտ 4․ ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Եղվարդ, Մ. Եղվարդեցու 4-րդ փողոց, թիվ 38 հասցեում գտնվող 808.0 քմ մակերես զբաղեցնող հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 04072013-07-0048, տրված 04.07.2013թ.)
Լոտ 4-ի մեկնարկային գինն 454,000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով «ԷԿՈՆՈՄԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի Էրեբունի մասնաճյուղի 2472303156470000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Է.Բարխուդարյանին /հեռ.099 432257/:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 105 սենյակ

Հեռ..` +374 94 412272

Էլ. փոստ`