Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վաչագան Ավետիսյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.04.2019թ-ին հայտարարված Վաչագան Ավետիսյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով: 30.05.2019թ-ին ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 հասցեում կանցկացվի Վաչագան Աշոտի Ավետիսյանի սնանկության գործով անշարժ գույքի աճուրդային վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ 1. 140.8քմ մակերեսով մեկհարկանի բնակելի տուն իր նկուղով` տեղակայված 0,25 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա Արմավիրի մարզի գ.Բամբակաշատ 17/2 փողոց, թիվ 9 հասցեում, կառուցված 1980թ-ին, տան հիմքը՝ բետոնյա, պատերը՝ տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, տանիքը՝ թիթեղապատ, պատուհանները՝ երկտակ փայտյա, մուտքի դուռը, ներսի դռները և պատուհանները՝ փատյա: Բնակելի տունն ունի նաև 121.8քմ օժանդակ շինություններ, այդ թվում՝ ծածկոց 44.9քմ, թոնրատուն՝ 21.8քմ, անասնաշենք՝ 12.9քմ, լողասենյակ՝ 8.1քմ, ավտոտնակ՝ 31.2քմ, կաթսայատուն՝ 2.9քմ: Անշարժ •ույքը սեփականության իրավունքով պատկանում է Վաչագան Աշոտի Ավետիսյանին /սեփ. իր. վկայական թիվ 2850271, տրված է 31.10.2011թ-ին/: Գույքը գրավադրաված է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում /«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ/: Մեկնարկային գինը՝ 1.762.085 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի /«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ/ Արտաշատի մ/ճ-ում բացված Վաչագան Ավետիսյանի սնանկության գործով թիվ 2479931155150070 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`