Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աշոտ Հովհաննիսյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.04.2019թ-ին հայտարարված Աշոտ Հովհաննիսյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 30.05.2019թ-ին 10:30-ին Աշոտ Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի՝ ք. Վեդի, Արարատյան 55 հասցեում կանցկացվի Աշոտ Հովհաննիսյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 3 լոտով.
ԼՈՏ-1. 94.1քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի առանձնատուն՝ տեղակայված 0.025875հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա: Գույքը գտնվում է ք.Երևան, Էրեբունի համայնք, Սարի-Թաղ, 9-րդ փողոց թիվ 16 հասցեում: Բնակելի տան հիմքը ՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ, արտաքինից՝ բազալտե սալիկներով երեսպատված, տանիքը՝ ասբոշիֆեր, պատուհանները՝ եվրո, հատակը՝ մանրահատակ, կերամիկական սալիկ, մուտքի դուռը՝ մետաղական, ներսի դռները՝ փատյա: Հողամասում առկա են ավտոտնակ 19.8քմ և արտաքին 42,0 քմ մակերեսով ինքնակամ երկհարկանի շինություն: Հողամասը սահմանապատված է քարե պարսպով: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Աշոտ Հովհաննիսյանին /սեփ. իրավ. վկայական 2448373, տրվ. 31.03.2008թ/ և Աշոտ Հովհաննիսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 15.961.140 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. 0,01185 հա բնակելի կառուցապատման հողամաս ք.Երևան, Ս.Վրացյան փողոց թիվ 85/6 հասցեում: Հողամասի վրա առկա է 46.9 քմ ինքնակամ շինություն: Գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում: Այն սեփականության իրավունքով պատկանում է Աշոտ Հովհաննիսյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2394222, տրված 10.08.2009/: Մեկնարկային գինը՝ 14.426.910 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. 1 հա գյուղնշանակության խոտհարք Արարատի մարզի Հովտաշատ համայնքում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Աշոտ Հովհաննիսյանին /սեփ. իրավ. վկայական 770575, տրվ. 14.05.2004թ/: Մեկնարկային գինը՝ 1.151.820 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կատարվում է կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Աշոտ Հովհաննիսյանի սնանկության գործով թիվ 2477604719010000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի՝ ք. Վեդի, Արարատյան 55 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և տեղափոխվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց պակաս երեք օր առաջ կատարելով համապատախան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`