Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աննա Մելիքյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.04.2019թ-ին հայտարարված Աննա Մելիքյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 30.05.2019թ-ին ժամը 12:10-ին Աննա Մելիքյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Աննա Մելիքյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 1 լոտով.
ԼՈՏ-1. 0.049հա մակերեսով տնամերձ հողամաս, որի վրա կառուցված է 166.3քմ մակերեսով մեկհարկանի կիսանկուղային հարկով քարե բնակելի տուն և ունի 11.9քմ պարիսպ. գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ս. Շահազիզի փողոց թիվ 86/1 հասցեում: Բնակելի տան մուտքի դուռը՝ երկաթյա դարպաս, ներքին դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ բետոնածածկ և սալիկապատ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Աննա Ժորայի Մելիքյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2467161, տրված 23.07.2008թ./ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 9.953.890 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինբանկ»ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Աննա Մելիքյանի սնանկության գործով թիվ 2477603280850480 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` աշխատանքային օրերին ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`