Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գագիկ Խաչատրյանի և Սվետիկ Դավթյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.04.2019թ-ին հայտարարված Գագիկ Խաչատրյանի և Սվետիկ Դավթյանի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառք հետաձգվել է: 03.05.2019թ-ին ժամը 10:00-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի՝ Վեդու նստավայրում՝ կանցկացվի Գագիկ Խաչատրյանի և Սվետիկ Դավթյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառք՝ 1 լոտով.
ԼՈՏ-2. 0.8 հա մակերեսով հողամաս, որի վրա առկա են 857,7քմ մակերեսով գյուղարտադրական շինություններ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում /անասնապահական համալիր, գոմեր/: Հողատարածքի դիրքը հարթ, գրունտային է: Շենք-շինությունները հիմնականում կառուցված են 1960-ական թվականներին և երկարատև չշահագործման հետևանքով գտնվում են տեխնիկական անմխիթար վիճակում, առկա են որոշ կիսակառույց շինություններ, շինությունների մի մասի վրայից բացակայում են դռների և պատուհանների փեղկերն ու ապակիները: Տարածքը ցանկապատված է երկաթբետոնյա սալերով, մուտքի դուռը՝ մատաղական դարպաս, որը դեֆորմացված և ժանգոտած է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Խաչատրյանին /վկայական թիվ 1088257, տրված 28.06.2005թ-ին/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում: Ընդհանուր մեկն. գինը՝ 1.160.439 դրամ: (Ծանոթություն գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված Գագիկ Խաչատրյանի և Սվետիկ Դավթյանի սնանկության գործով թիվ 2477604477780010 հատուկ հաշվին, իսկ աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Վեդի, Արարատյան 55 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`