Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Արայիկ Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Արայիկ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Սարգսի Ելինյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ.-ի ապրիլի 9-ին հայտարարված Ա/Ձ Արայիկ Խաչատրյանին պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ /0013/04/15 10.11.2015թ. և 30.05.2017թ.-ի որոշումների համաձայն՝ 2019թ.-ի ապրիլի 30-ին, ժամը 13-30-ին, Ա/Ձ Արայիկ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Անդրանիկ Ելինյանի կողմից, ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Ա/Ձ Արայիկ Խաչատրյանի կողմից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում գրավադրված սնանկության գործով սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկությամբ աճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով:
Գույքը կրկնաճուրդի է ներկայացվում`
Լոտ 3. ՀՀ Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Շահումյան փողոց 182/1տուն, մեկնարկային գինը 1.107.867ՀՀ դրամ,
Լոտ 2. ՀՀ Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Ավետիսյան փողոց 113/3 հասցեում գտնվող հողամասը, մեկնարկային գինը 1.248.355 ՀՀ դրամ.
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում (ք.Երևան, Օտյան 53/2):
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն`
1.Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները.
2.Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով՝ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆԲԱՆԿ ՓԲԸ-ի Արաբկիր մասնաճյուղում բացված 16040068466001 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Ցանկացողները` լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են, դիմել ՀՀ Սնանկության դատարան` ք.Երևան, Օտյան 53/2, կամ կարող են զանգահարել Ա/Ձ Արայիկ Խաչատրյանի սնանկության գուծով կառավարիչ Ա.Ելինյանին` 091-21-24-14 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան,Հր.Քոչար 28, բն14

Հեռ..` +374-91-212-414

Էլ. փոստ`