Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքը աճուրդով վաճառելու մասին

17.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
10.04.2019թ. նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 03-ին, ժամը 13:00-ին «Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով, 10% նվազեցված մեկնարկային գներով՝ ստորև ներկայացված լոտերին համապատասխան:
Լոտ 1 - Մետաղալարը ծռող, հղկող սարք (GB MECCANICA GB03 Իտալիա 2011) – 1 - 2,624,400 ՀՀ դրամ,
Լոտ 2 - Հնոց AGP – 1 - 1,246,500 ՀՀ դրամ,
Լոտ 3.1 - Ավտոմատ դրոշմման հաստոց (մոդել MT01-005) – 1 - 1,968,300 ՀՀ դրամ,
Լոտ 3.2 - Դրոշմման հաստոց – 1 - 196,830 ՀՀ դրամ,
Լոտ 4 - Թանկարժեք մետաղների զտող և վերամշակող սարքավորում – 1 - 3,280,500 ՀՀ դրամ,
Լոտ 5 - Զարդերի ձևափոխման պնևմատիկ սարքավորում – 2 - 328,050 ՀՀ դրամ,
Լոտ 6 - Հղկման հաստոց – 1 - 209,952 ՀՀ դրամ,
Լոտ 7.1 - Փայլեցման հաստոց ինքնաշեն – 1 - 157,464 ՀՀ դրամ,
Լոտ 7.2 - Փայլեցման հաստոց ինքնաշեն – 1 - 459,270 ՀՀ դրամ,
Լոտ 8 - Մետաղալար ձգող հաստոց – 1 - 314,928 ՀՀ դրամ,
Լոտ 9 - Մետաղի սառը գլանման հաստոց – 1 - 852,930 ՀՀ դրամ,
Լոտ 10 - Հիդրավլիկ մամլիչ – 1 - 314,928 ՀՀ դրամ,
Լոտ 11 - Լազերային նկարող և ձևավորող սարք LASER SOS – 1 - 1,968,300 ՀՀ դրամ,
Լոտ 12 - Մետաղական կաղապարներ ոսկյա զարդերի դրոշմման համար – 233 - 18,344,556 ՀՀ դրամ,
Լոտ 13 - Ինդուկցիոն ձուլամեքենա (Թուրքիա) – 1 - 511,758 ՀՀ դրամ,
Լոտ 14 - Փայլեցնող սարք ALEX Mashine (Թուրքիա) – 1 - 164,025 ՀՀ դրամ,
Լոտ 15 - Կերամիկական կամ փոշու միջոցով փայլեցնող սարք FIOA (Իտալիա) – 1 - 328,050 ՀՀ դրամ,
Լոտ 16 - Ոսկեպատման սարքավորում KC-2 (Թուրքիա) – 1 - 485,514 ՀՀ դրամ,
Լոտ 17 - Փայլեցնող սարք OTEC (Գերմանիա) – 1 - 262,440 ՀՀ դրամ,
Լոտ 18 - Ուլտրաձայնային մաքրման սարք ULTRA SONIS WASHING UNIT (Թուրքիա) – 2 - 656,100 ՀՀ դրամ,
Լոտ 19 - Հիդրոզոնային եռացման սարք 280/A (Թուրքիա) – 2 - 656,100 ՀՀ դրամ,
Լոտ 20 - Արտադրանքը չորացնող սարք NET PASLANMAZ (Թուրքիա) – 1 - 492,075 ՀՀ դրամ,
Լոտ 21 - Շտամպեր GUNER (Թուրքիա) – 850 - 78,075,900 ՀՀ դրամ,
Լոտ 22 - Լազերային զոդման սարք LASER XX5 EVO – 1 - 1,640,250 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, տեղափոխման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով՝ «Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի 11807022587503 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին /հեռ.099 06 44 08/:

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 99 064408

Էլ. փոստ`