Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

12.04.2019թ. հայտարարված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
03.05.2019թ. ժամը 15:00-ին՝<<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311ս. հասցեում, կանցկացվի <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի` տրանսպորտային միջոցների բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք: Գույքը գտնվում է ինչպես Երևան քաաքում, այնպես էլ ՀՀ մարզերում: Գույքն իրենից ներկայացնում է`

Լոտ 1- Ֆորդ Տրանզիտ մակնիշի, 1999թ. արտադրության, արծաթափայլ-մետալիկ գույնի ա/մ, թափքը
ժանգոտված, տեղ-տեղ փթած, փոխանցման տուփը մեխանիկական, շարժիչը դիզելային անսարք,
մասամբ ապամոնտաժված, ա/մ-ի անվադողերը, անվահեծանները և մարտկոցը բացակայում են,
անվահենակները գտնվում են վատ վիճակում, ա/մ-ն գտնվում է ՀՀ Կոտայքի մարզ ք. Բյուրեղավանում,
գինը ընդհանուր՝ 228.148 ՀՀ դրամ:

Լոտ 2- Ֆորդ Տրանզիտ մակնիշի, 2000թ. արտադրության, սպիտակ գույնի ա/մ, թափքը ժանգոտված, տեղ-տեղ
փթած, փոխանցման տուփը մեխանիկական, շարժիչը դիզելային անսարք, անվադողերը մաշված,
մարտկոցը բացակայում է, անվահենքերը գտնվում են միջին վիճակում: Ընթացային համակարգի
սարքերը և հանգույցները ունեն մասնակի վերանորոգման կարիք, մեքենայի վազքը հնարավոր չի եղել
պարզել, ա/մ-ն գտնվում է ՀՀ Կոտայքի մարզ ք. Բյուրեղավանում, գինը ընդհանուր՝ 573.956 ՀՀ դրամ:
Լոտ 3- Ֆորդ Տրանզիտ մակնիշի, 1999թ. արտադրության, սպիտակ գույնի ա/մ, առկա է միայն թափքը՝
ժանգոտված, տեղ-տեղ փթած և ղեկանիվը, ա/մ-ն գտնվում է ք. Երևան, Բագրատունյաց 2-րդ նրբ. թիվ
հասցեում, գինը ընդհանուր՝ 68.743 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկի Շենգավիթ մասնաճյուղում բացված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության թիվ 2473604159020000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության գործերով դատարան` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտերին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ
Ռ.Խալաթյանիմոտ, 10:00-ից մինչև 18:00 ք. Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` ք.Երևան 25, Այգեստան 11 փող. տ.189

Հեռ..` +37491543207

Էլ. փոստ`