Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Պողոսյան և Ղազարյան» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման նպատակով Հերիք Սահակյանին, Աշոտ, Վարդուհի, Անուշ և Խանամիր Ղազարյաններին սեփականության իրավունքով պատկանող և <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Պողոսյան և Ղազարյան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

2019թ. ապրիլի 16-ին նշանակված աճուրդով վաճառքը չի կայացել` հայտեր չլինելու պատճառով:
Տեղեկացնում եմ, որ 2019թ. մայիաի 14-ին, ժամը 17:00-ին, ՀՀ սնանկության դատարանի շենքում (հասցեն` ք. Երևան, Օտյան փող., շենք 53/2) կկայանա «Պողոսյան և Ղազարյան» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման նպատակով Հերիք Սահակյանին, Աշոտ, Վարդուհի, Անուշ և Խանամիր Ղազարյաններին սեփականության իրավունքով պատկանող և <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդով վաճառքը, բաց, դասական եղանակով, մեկ առանձին լոտով, նախորդ աճուրդում սահմանված մեկնարկային գնով.
ԼՈՏ 1. Երևան քաղաքի Նոր Նորք, 4-րդ մ/շ, 2-րդ հատվածի 16 շենքի թիվ 13 բնակարան /նոր հասցե` ք. Երևան, Բակունցի 1-ին նրբանցք, 2 շենք, բն. 13/ հասցեում գտնվող անշարժ գույք` ընդհանուր մակերեսը 56,4 քմ, մուտքի դուռը երկաթե, ներսի դռները` փայտե, պատուհանները` մետաղապլաստե, խոհանոցի հատակը սալապատված է կերամիկական սալիկներով, սենյակների հատակը մանրատախտակ, հյուրասենյակի հատակը լամինատ, պատերը գաջասղաղված են` պատված ներկանյութով, սանհանգույցը և լոգարանը միասին, հատակը և պատերը սալիկապատված են կերամիկական սալիկներով, կոմունիկացիաներ` էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված:
Աճուրդի մեկնարկային գինը կազմում է 10.607.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, պետք է հայտ ներկայացնեն ՀՀ սնանկության դատարան, ք. Երևան, Օտյան փող., շ. 53/2 հասցեով:
Հայտին կից պետք է ներկայացնել աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսը, որոնք պետք է, մինչև աճուրդի նախորդ օրը նեռառյալ, վճարվեն կանխիկ կամ փոխանցումով *ՎՏԲ-Հայաստան Բանկ* ՓԲԸ-ի թիվ 21 մասնաճյուղում Յուրիկ Վազգենի Օհանյանի /<<Պողոսյան և Ղազարյան>> ՍՊԸ-ի համար/ անվամբ բացված սնանկության թիվ 16079001434606 հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում վաճառված գույքի վաճառքի նոտարական վավերացման, պետական գրանցման, հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 բանկային օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը /գնման գինը/, հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանին /հեռ. Հեռ,՝ (091) 89 04 77 կամ (077) 89 04 77/:

Հասցե` ք. Երևան, Վիլնյուսի 79, բն.14

Հեռ..` 077-89-04-77; 091-89-04-77

Վեբ կայք` moderator@azdarar.am

Էլ. փոստ`