Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Ալվարդ Մարգարյանի սնանկության գործով հրապարակային սակարկություններով գույքի վաճառքի մասին

17.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Ալվարդ Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.03.2019թ.-ին ժամը 12:00 թիվ ԵԱՔԴ/0126/04/16 սնանկության գործով ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ գրավադրված պարտապան Ա/Ձ Ալվարդ Հայկազի Մարգարյանի սնանկության գործով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
03.05.2019թ.-ին ժամը 12:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԱՔԴ/0126/04/16 սնանկության գործով ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ գրավադրված պարտապան Ա/Ձ Ալվարդ Հայկազի Մարգարյանի սնանկության գործով երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1. Ք. Երևան Արաբկիր համայնք Ա. Խաչատրյան փողոց թիվ 12 հասցեում գտնվող անշարժ գույք՝ 66,4 քմ մակերեսով բնակելի տուն, 35 քմ մակերեսով խորդանոց, 7,8 քմ մակերեսով սանհանգույց և 0,00713 հա մակերեսով հողամաս և 0,05724 հա մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամաս: Բնակելի տունը մեկ հարկանի է, արտաքին հարդարանքը գտնվում է բարվոք վիճակում, ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում, սանհանգույցը բնակելի տանը կից շինություն է, գտնվում է վատ վիճակում, պատերը մասամբ սալիկապատ, հատակը բետոն, դռները փայտից, գտնվում են վատ վիճակում: Մուտքի դուռը փայտից, նույնպես գտնվում է վատ վիճակում: Հողամասը հարթ է, դեպի բնակելի տուն տանող մուտքը ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասով է: Հանդիսանում է ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ գրավի առարկա: Բնակիչների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 15.252.300 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ ՙԱղասյան՚ մասնաճյուղում բացված Ա/Ձ Ալվարդ Մարգարյանի սնանկության գործով թիվ 2474602612060000 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:
Ա/Ձ Ալվարդ Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`