Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Ավենս» ՍՊԸ սնանկության գործով գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

17.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ավենս» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.04.2019թ.-ին ժամը 12:30 ՀՀ Սնանկության դատարանի շենքում թիվ ԵԴ/0257/04/18 սնանկության գործով պարտապան ՙՄոնոլիտ՚ ՓԲԸ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
03.05.2019թ.-ին ժամը 13:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0257/04/18 սնանկության գործով պարտապան ՙԱվենս՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 4 /չորս/ լոտով.
ԼՈՏ 1. ՀՀ Արագածոտնի մարզ Ուշի համայնք 13 փողոց 3 փակուղի թիվ 5 հասցեում գտնվող տնամերձ հողամաս /սեփականության վկայական՝ 1548876/՝ գտնվում է ՀՀ աագախոտնի մարզ Ուշի համայնքում, ընդհանուր մակերեսը 2.400 քմ, հողամասի հարթությունը՝ հարթ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ տնամերձ, տրանսպորտային մատչելիությունը՝ մատչելի, հողամասը խոտածածկ է և անբարեկարգ: Հողամասը հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Մեկնարկային գինը՝ 9.846.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. . ք. Երևան, Այգեստան 9 փողոց 69 շենք թիվ 15 բնակարան /սեփականության վկայական՝ 09102012-01-0936/՝ գտնվում է Երևան քաղքի Կենտրոն վարչական շրջանում, 16 հարկանի շենքի 4-րդ հարկում, ընդհանուր մակերեսը 104,61 քմ, շենքի տիպը՝ պանել, հիմքը՝ երկաթ/բետոն, միջհարկային ծածկը՝ երկաթ/բետոն, ներքին հարդարանքը գտնվում է լավ վիճակում, հատակը՝ փայտյա մանրահատակ, սանհանգույցը՝ պատերը և հատակը երեսպատված կերամիկական սալիկներով, գտնվում է լավ վիճակում, մուտքի դուռը՝ երկաթյա, ներքին դռները և պատուհանները՝ փայտյա, մետաղապլաստ, Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև փաստացի բնակվողների /տիրապետողների/ վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Մեկնարկային գինը՝ 41.170.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. VOLKSWAGEN TIGUAN մակնիշի ավտոմեքենա՝ նույնականացման համարը՝ WVGZZZ5NZAW024557, գույնը՝ արծաթափայլ, թափքի տեսակը՝ ունիվերսալ, ավտոմեքենան արտադրվել է 2009թ.-ին, վազքը՝ 82.700 կմ, տրանսպորտային միջոցը գտնվում է գործարանային կոպլեկտացիայով, գտնվում է աշխատանքային վիճակում, տրանսպորտային միջոցի հիմնական հանգույցները՝ շարժիչը, տրանսմիսիոն համակարգը, ընթացային մասը գտնվում են բարվոք վիճակում, անվադողերը գտնվում են բարվոք, իսկ անվահեծերը՝ լավ վիճակում:
Մեկնարկային գինը՝ 3.708.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4. KIA OPTIMA մակնիշի ավտոմեքենա՝ նւույնականացման համարը՝ KNAGE2223758114950/, գույնը՝ մուգ բալագույն, թափքի տեսակը՝ սեդան, ավտոմեքենան արտադրվել է 2006թ.-ին, տրանսպորտային միջոցը գտնվում է գործարանային կոպլեկտացիայով, գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, չի շահագործվում, տրանսպորտային միջոցի հիմնական հանգույցները՝ շարժիչը, տրանսմիսիոն համակարգը, ընթացային մասը գտնվում են բարվոք վիճակում, հետևի թափարգելի վրա առկա են վնասված մասեր, վնասվածէ նաև հետևի աջ լուսարձակը, անվադողերը և անվահեծերը՝ բարվոք վիճակում:
Մեկնարկային գինը՝ 1.710.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված թիվ 16044056132425 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +374 91 245588

Էլ. փոստ`