Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մարինե Ազատի Ղուկասյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

26.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2019 թվականի ապրիլի 23-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 23-ին, ժամը 14.00-ին, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2018 թվականի թիվ ԼԴ4/0002/04/18 վճռով սնանկ ճանաչված Մարինե Ազատի Ղուկասյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Մարինե Ազատի Ղուկասյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Տիգրան Ազատի Ղուկասյանին (1/2) եւ Մարինե Ազատի Ղուկասյանին (1/2), սեփականության իրավունքի գրանցման վկայական № 31102013-06-0010) «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ստեփան Զորյանի փողոց թիվ 79 շենքի թիվ 79 հասցեում գտնվող բնակարանի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով ՝ 1(մեկ) լոտով:
Լոտ-1՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ստեփան Զորյանի թիվ 79 շենքի թիվ 79 հասցեում գտնվող բնակարան: Գույքի գինը մնում է անփոփոխ՝ 3.600.110 (երեք միլիոն վեց հարյուր հազար հարյուր տասը) ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև, աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898443900 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը: Բնակարանը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`