Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գեղարդ-Մսամթերքի Կոմբինատ» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գեղարդ-Մսամթերքի Կոմբինատ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս.Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 18-ին «Գեղարդ-Մսամթերքի Կոմբինատ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 311 հասցեում նշանակաված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 2019թ. մայիսի 22-ին ժամը 13:00-ին ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 311 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված «Գեղարդ-Մսամթերքի Կոմբինատ» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը: Կրկնաճուրդի հանվող գույքը բաղկացած է 1178 /հազար հարյուր յոթանասունութ/ լոտից (ցանկը կցված է հավելվածում):
Գույքի վաճառքի, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Գեղարդ-Մսամթերքի Կոմբինատ» ՍՊԸ-ի սնանկության 11813010684200 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մայիսի 15-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 418 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ: Սնանկության գործով կառավարիչ Ս.Ավագյան հեռ. 077-454587:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85 բն.50

Հեռ..` +374 77 454587

Էլ. փոստ`