Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 23-ին, ժամը 15:00-ին « Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ » ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում / ք.Երևան, Օտյան53/2/ կանցկացվի « Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ » ՓԲԸ-ին պատկանող գույքերի աճուրդը բաց դասական եղանակով .Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1. ք. Երևան, Ավան վարչական շրջան,Ծարավ Աղբյուրի փողոց, 55/5 շենք, թիվ 329/1 հասցեում գտնվող տարածք. ընդհանուր մակերեսը` 36 քմ.: Անշարժ գույքը գրավադրված է <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 7.225.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ « Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ » ՓԲԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` « Արդշինբանկ » ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473604146990000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93442232

Էլ. փոստ`