Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մանվել Սամվելի Այվազյանի սնանկության գործով գույքի հրապարակային վաճառքի մասին

30.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մանվել Այվազյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.05.2019թ.-ին ժամը 12:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԱՆԴ/0133/04/16 սնանկության գործով պարտապան Մանվել Սամվելի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1. ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ Ա. Մնացականյան թիվ 51 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք /սեփականության վկայական՝ 2743665/՝ հողամասի մակերեսը՝ 335 քմ, բնակելի տան մակերեսը՝ 293,24 քմ, ավտոտնակի մակերեսը՝ 11,2 քմ, պարիսպ՝ 17 քմ:Բնակելի տունը բաղկացած է 2 հարկից, հիմքը՝ երկաթ/բետոն, պատերը՝ քար, հատակը՝ բետոն սալիկապատ, դռները և պատուհանները՝ փայտ, վատ վիճակում, ինժեներական ապահովվածությունը՝ էլ. էներգիա, գազ, ջուր: Բնակելի տան առաջին հարկի ներքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում, իսկ երկրորդ հարկում առհասարակ բացակայում է: Հատակը առաջին հարկում մասամբ սալիկապատ է, գտնվում է վատ վիճակում, մասամբ բետոն: Սանհանգույցը սալիկապատ չէ, գտնվում է վատ վիճակում: Դրսի և ներսի դռները և պատուհանները փայտյա են գտնվում են վատ վիճակում: Երկրորդ հարկի դռները և պատուհանները բացակայում են: Բնակելի տունը և հողամասը հանդիսանում են ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ գրավի առարկա: Բնակելի տան փաստացի բնակվողների վտարումը կատարվելու է գնորդի հաշվին և միջոցներով: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Մեկնարկային գինը՝ 25.290.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ ՙԷրեբունի՚ մասնաճյուղում բացված թիվ 16041048817701 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Թիվ ԵԱՆԴ/0133/04/16 սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`