Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էլեն Սաիյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Էլեն Սաիյանի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 30-ին Էլեն Սաիյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:2019թ. մայիսի 30-ին ժամը 12:00-ին Էլեն Սաիյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Էլեն Սաիյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1/մեկ/ լոտից: Լոտ1. ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն համայնք, Դավթաշեն 9-րդ փողոց, թիվ 49/1 հասցեում գտնվող բնակելի տուն, շինության մակերեսը՝ 273,65 քմ, հողամասի չափը՝ 626,0 քմ, առկա են օժանդակ շինություններ և պարիսպ , կառուցվել է 2010-ականների սկզբներին:Այն գտնվում է լավ վիճակում:Մեկնարկային գինը՝ 106.500.000 ՀՀ դրամ :Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից :Լոտ 1-ի գույքը հանդիսանում է ՙԱրարատբանկ՚ ԲԲԸ-ի գրավի առարկա :Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման/նաև հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ-ի Էլեն Սաիյանի սնանկության Հ/Հ 11813011089300 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել կողմից ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մայիսի 23-ից աշխատանքային օրրին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ:Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421790:


Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421790

Էլ. փոստ`