Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արա Արտաշեսի Ղուլյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արա Արտաշեսի Ղուլյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

31.05.2019թ. ժ.13.00-ին Արա Արտաշեսի Ղուլյանի սնանկության գործով կառավարչի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում` ք. Երևան,Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Արա Արտաշեսի Ղուլյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում.

Լոտ 1` ՀՀ, Արարատի մարզ, Սիս համայնք, ն/թ 2 հասցեում գտնվող 0.30 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման, այլ արտադրական նշանակության հողամաս և 8.7քմ արտադրական նշանակության շինություն` կշեռքատուն / քաղ. Արա Արտաշեսի Ղուլյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2425020 վկայական, տրված 11.01.2008թ.: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ. թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածների պահանջների համաձայն, պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետ. Գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում: Լոտի մեկնարկային գինն է 1.036.800 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, բ/ աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ` պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ Արա Արտաշեսի Ղուլյանի ՙՀայէկոնոմբանկ՚ ԲԲԸ հ/հ 163288039593 սնանկության հատուկ հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Անշարժ գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև անշարժ գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված հետագա ծախսերը: Միաժամանակ հայտնվում է, որ նշված անշարժ գույքը ձեռք բերելու դեպքում Գնորդի կողմից անհրաժեշտ կլինի վճարելու նաև վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքը: Ա. Ղուլյանին պատկանող անշարժ գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնոկարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արա Արտաշեսի Ղուլյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանին /091/48-40-05 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Շահումյան 16փ., 80 տուն

Հեռ..` +374 91 484005

Էլ. փոստ`