Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Ստեփան Հարությունյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

03.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Ստեփան Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Բաբկենի Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ-ի մայիսի 21-ին ժամը 14-00-ին Ա/Ձ Ստեփան Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պող. 5շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի Ա/Ձ Ստեփան Հարությունյանի սնանկության գործով գույքի կրկնաճուրդ վաճառքը` բաց դասաական եղանակով, երկու առանձին լոտերով:
Լոտ 1. Ստեփան Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող` քաղաք Երևան, Շենգավիթ համայնք, Նոր Խարբերդ 4-րդ փողոց, 135/35 հասցեի ահշարժ գույքը (պետական գրանցման վկայական թիվ 2185461), որն իր մեջ ներառում է` այգետնակ 163,5 քմ մակերեսով և 0.05 հա մակերեսով հողամաս: Ընդհանուր առմամբ գույքը գտնվում է անխնամ վիճակում: Լոտ 1-ի մեկնարկային գինը 594400 (հինգ հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր ) ՀՀ դրամ է:
Լոտ 2. Ստեփան Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող երեք հատ խմորհունց և երեք հատ էլեկտրական վառարան` բարվոք տեխնիկական վիճակում: Լոտ 2-ի մեկնարկային գինը 109400 (մեկ հարյուր իննը հազար չորսգ հարյուր ) ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկ ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում բացված Ա/Ձ Ստեփան Հարությունյանի սնանկության հատուկ հաշվարկային հաշվին` 2473603993530000, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16-00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում, գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են ամեն օր ժամը 12-ից մինչև 16-00-ը`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, ք. Երևան, Արշակունյաց 67 հասցեում կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով:

Հասցե` Երևան, Եղիշե Թադևոսյան, 12/5 շենք, 27 բն.

Հեռ..` +374 94 403156

Էլ. փոստ`