Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արագածոտնի սերմնաբուծական» ՊՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

03.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Արագածոտնի սերմնաբուծական» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Բաբկենի Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ-ի մայիսի 21-ին, ժամը 13-00-ին «Արագածոտնի սերմնաբուծական» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պող. 5շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Արագածոտնի սերմնաբուծական» ՊՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզ, գ. Արուճ համայնքում գտնվող պահեստի շենքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառք` բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1. «Արագածոտնի սերմնաբուծական» ՊՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Արագածոտնի մարզ, գ. Արուճ համայնքում գտնվող պահեստի շենք:
Լոտ 1-ի մեկնարկային գինը 1 377 000 (մեկ միլիոն երեք հարյուր յոթանասունյոթ հազար ) ՀՀ դրամ է:
Շինությունը կառուցվել է 1950-ականներին, ընդհանուր մակերեսը 881,5քմ., հիմքը երկաթ-բետոնյա, պատերը քարից, ծածկը երկաթբետոնյա՝ քայքայված, դռները, լուսամուտները բացակայում են: Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը չկան: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղում բացված 1570025267450100 հաշվարկային հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան ( ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են ամեն օր ժամը 12-ից մինչև 16:00-ն`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, ք. Երևան, Արշակունյաց պող. 67 հասցեում կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով` սնանկության գործով կառավարչին:

Հասցե` Երևան, Եղիշե Թադևոսյան, 12/5 շենք, 27 բն.

Հեռ..` +374 94 403156

Էլ. փոստ`