Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դավիթ Թորոսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

03.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Դավիթ Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.05.2019թ-ին ժամը 15:00-ին Դավիթ Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Դավիթ Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը.
Լոտ 1- OPEL ASTRA 1.6I մակնիշի, 35 CR 560 հաշվառման համարանիշի, 1998թ. արտադրության մարդատար ավտոմեքենա - մեկնարկային արժեքը կազմում է 480.000 /չորս հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004058723 սնանկության հատուկ հաշվին և աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/3/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Դավիթ Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (հեռ. (077) 19-10-76):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`