Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վահան Վազգենի Ամիրխանյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

03.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վահան Վազգենի Ամիրխանյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի ապրիլի 25-ին ժամը 16.40-ին Վահան Վազգենի Ամիրխանյանի գույքի աճուրդային չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 22-ին ժամը 12.40-ին Վահան Վազգենի Ամիրխանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ / կանցկացվի Վահան Վազգենի Ամիրխանյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. Վահան, Սոֆիկ, Վաղարշակ, Անդրանիկ, Շողիկ Ամիրխանյաններին պատկանող, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Աբովյան 12 հասեում գտնվող 209.3 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, որից բնակելի 98,6 քմ., 0.080 հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը, 13.2 քմ ընդհանուր մակերեսով ծածկոցը, 37.6 քմ ընդհանուր մակերեսով գոմը, 2.90 քմ ընդհանուր մակերեսով կաթսայատունը, 9.1 քմ ընդհանուր մակերեսով պարիսպը, նկարագրություն՝ երկհարկանե տուֆ քարե շինություն, հին վերանորոգված, տանիքը ազբոշիֆեր, դռները հին փայտյա, պատուհանները փոխված մետաղապլաստ /նոր/, հատակը փայտյա, բակում առկա է պտղատու ծառեր, մեկնարկային գինը՝ 6.715.532 ՀՀ դրամ:
Լոտ 2. Վահան, Սոֆիկ, Վաղարշակ, Անդրանիկ, Շողիկ Ամիրխանյաններին պատկանող՝ 1.07 հա ընդհանուր մակերեսով, 412-6 կադաստրային ծածկագրով գյուղ նշանակության վարելահողը, նկարագրություն՝ հարթավայր, մեկնարկային գինը՝ 1.074.733 ՀՀ դրամ:
Լոտ 3. Սերգեյ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ հասցեում գտնվող 0.537 հա ընդհանուր մակերեսով, 07-004-0412-0008 կադաստրային ծածկագրով գյուղ նշանակության հողամասը, որի վրա է առկա է ինքնությունը չպարզված, մեկ հարկանի տուֆ քարից պատրաստված ինքնակամ շինություն /անասնագոմ/, մեկնարկային գինը՝ 1.913.188 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ում Վահան Վազգենի Ամիրխանյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220342863093000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում հասցեով, կամ կարող են զանգահարել Վահան Վազգենի Ամիրխանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`