Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Արթուր Ադամյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

03.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Արթուր Ադամյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի ապրիլի 12-ին ժամը 12.00-ին անհատ ձեռնարկատեր Արթուր Ադամյանի գույքի աճուրդային վաճառքը կայացել է մասնակի, իսկ մնացած մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի մայիսի 22-ին ժամը 12.00-ին անհատ ձեռնարկատեր Արթուր Ադամյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի անհատ ձեռնարկատեր Արթուր Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. Արթուր Ռուբիկի Ադամյանին պատկանող՝ ք. Չարենցավան, 8-րդ թաղ., 11 շենք թիվ 29 բնակարանը՝ 73.3 քմ., բնակարանը գտնվում է բազմաբնակարան պանելային շենքում, նորմալ վերանորոգված և հարդարված վիճակում, մեկնարկային գինը՝ 2.739.062 ՀՀ դրամ:
Լոտ 3. Կարեն Արտյոմի Ադամյանին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ալափարս 21 փող., թիվ 12 տունը, հողամասը՝ 0,1175 հա, բնակելի տուն՝ 388 քմ., կաթսայատուն՝ 7.7 քմ., պարիսպ՝ 22,8 քմ., 50,2 խմ., երկհարկանե քարե շունություն, բակում առկա է պտղատու ծառեր, բավարար վերանորոգված վիճակում, մեկնարկային գինը՝ 10.421.611 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ՓԲԸ-ում անհատ ձեռնարկատեր Արթուր Ադամյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 15100496366763 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել անհատ ձեռնարկատեր Արթուր Ադամյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`