Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սյունիքի մարզի Կապան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքի, հողամասերի բաց դասական աճուրդ վաճառքի և վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի մասին հայտարարություն

03.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կապանի համայնքապետարան
ՙՍակարկությունների մասին՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Սյունիքի մարզի Կապան համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գույքի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՕՏ1 – Կապան համայնքի Անտառաշատ գյուղի 2-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող 118.5 քառ.մ մակերեսով անասնաշենքը 0.01453 հա սպասարկման հողամասով` մեկնարկային գին սահմանելով 441000 դրամ:
ԼՕՏ2 – Կապան համայնքի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 6/74 հասցեում գտնվող 28.5 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը` մեկնարկային գին սահմանելով 1219510 դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2019թ. հունիսի 6-ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Աճուրդի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապան համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՕՏ1 - Ծածկագիր 09-001-0550-0038 ք.Կապան Գործարանային փողոցի թիվ 34/5 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի <<պահեստարաների>> գործառնական նշանակության 0.75774 հա հողամասը, որից շինության համար 871.4 քառ. /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 11.5%/ արտադրական կառուցապատման նպատակով /պահեստարաններ կառուցելու/՝ մեկնարկային գին սահմանելով 12275390 դրամ
ԼՕՏ2 - Ծածկագիր 09-001-0384-0032 ք.Կապան Ռ.Մինասյան փողոցի թիվ 25բ/11 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.002 հա հողամաս, որից շինության համար 19.5 քմ, /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 97.5 %/ բնակելի կառուցապատման նպատակով /ավտոտնակ կառուցելու/ ` մեկնարկային գին սահմանելով 32400 դրամ:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Աճուրդը տեղի կունենա 2019թ. հունիսի 6-ին ժամը 11:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Աճուրդի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը:
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապան համայնքի մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ.
ԼՕՏ1 - Ծածկագիր 09-001-0104-0005-ից Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի վարելահողերից 2.20013 հա հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով` 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել` մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 2970 դրամ:
ԼՕՏ2 - Ծածկագիր 09-001-0104-0005-ից Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի վարելահողերից 0.65056 հա հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով` 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել` մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 880 դրամ:
ԼՕՏ3 - Ծածկագիր 09-001-0104-0005-ից Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի վարելահողերից 0.99024 հա հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով` 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել` մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 1340 դրամ:
ԼՕՏ4 - Ծածկագիր 09-082-0518-0001-ից Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի անջրդի վարելահողերից 0.322 հա հողամասը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով` 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել` մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 1670 դրամ:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. հունիսի 6-ին ժամը 12:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը:Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Մրցույթի հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից երեք օր առաջ:
Վերջին ամենաբարձր գնային հայտ /վարձավճար/ ներկայացրած մասնակիցը համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը հողամասի վարձակալության պայմանագիր կնքելուց պարտավոր է վճարել 1 տարվա վարձավճարը միանվագ:
Մրցույթի կանոնակարգին և լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Տեղեկությունների համար դիմել Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036:
Կապանի համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով:

Հասցե` Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող, 5ա շ.

Հեռ..` +374 285 42036, +374 60 521818

Վեբ կայք` kapan.am

Էլ. փոստ`