Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գեղարվեստագործ» ԱԿ-ի սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

03.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Գեղարվեստագործ> ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 22-ին պարտապանի գույքի աճուրդը չկայացավ մասնակցության հայտեր չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 24-ին ժամը 12.00-ին «Գեղարվեստագործ» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) կանցկացվի պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք:
Գույքը հանդիսանում է ք. Աբովյան, Երևանյան փողոց թիվ 5 հասցեի 241,67 քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի, հասարակական նպատակային նշանակության շինությունը, 308,19 քմ հասարակական կառուցապատման սեփական հողամասով (հողի կադաստրային արժեքը վճարված չէ), պատերը քարի և բետոնի կիրառմամբ, տանիքածածկը ազբեստյա հին թիթեղներ, մուտքի դուռը մետաղյա, հին, ներքին դռները փայտյա և մետաղյա հին, պատուհանները փայտյա շրջանակներով հին, ներքին հարդարանքը հնաոճ, մասամբ քայքայված, հատակը հարթաբետոն երեսպատված մոմլաթով, ընդհանուր վիճակը բավարար, մեկնարկային գինը 17.190.000 ՀՀ դրամ
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ (ք. Երևան, Օտյան 53/2) աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Պարտապանի սնանկության հատուկ հաշիվն է «Կոնվերս բանկ« ՓԲԸ Աբովյան մասնաճյուղում 03719580100: Լոտին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`