Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գագիկ Մակարի Զաքարյանի սնանկության գործով պարտապանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

04.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գագիկ Մակարի Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. ապրիլի 26-ին Գագիկ Զաքարյանի սնանկության գործով գույքի աճուրդում օտարվեց թիվ 4 լոտով ներկայացված գույքը 5.103.000 ՀՀ դրամ աճուրդային գնով: Մյուս լոտերոն աճուրդը չկայացավ մասնակցության հայտեր չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 24-ին ժամը 10:30-ին Գագիկ Մակարի Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ) կանցկացվի Գագիկ Զաքարյանի սնանկության գործով պարտապանի գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը: Գույքը աճուրդին ներկայացվում է 2 առանձին լոտերով:
Լոտ 2 ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին համայնքում գտնվող 0,1 հա մակերեսով վարելահող, մեկնարկային գինը 47.354 ՀՀ դրամ:
Լոտ 3 ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Արգել, 11-րդ փողոց, թիվ 4 հասցեի հողամասի կառուցապատման իրավունք, մեկնարկային գինը 9.677 դրամ:
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ (ք. Երևան, Օտյան 53/2) աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 1% մասնակցության վճարի և 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագրերը, ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Պարտապանի սնանկության հատուկ հաշիվն է Կոնվերս Բանկ ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղում 19300 65054270100: Լոտերին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`