Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Գլորիա>> արտադրական կոոպերատիվին պատկանող գույքի կրկնաճուրդի կաղմակերպման և անցկացման մասին հայտարարություն

04.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Գլորիա>> արտադրական կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ մայիսի 30-ին ժամը 10:30-ին <<Գլորիա>> արտադրական կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ. 78 հասցեում /: կանցկացվի <<Գլորիա>> արտադրական կոոպերատիվին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ աճուրդը, ընդհանուր թվով 7 լոտ`
Լոտ1-Արագաջրատաքացուցիչ JUCHER UE*12-11-25 – 1հատ- 46.121 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 2-Կրակայրիչ/ֆառսոնկա/ DUNCS -1հատ-32.942 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 3-Դիոդային կամրջակ Ռ333 -1հատ- 4.118 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 4-Հարթաչափ թիվ 00212, 1989թ. -1հատ- 14.001 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 5-Հարթաչափ թիվ 2781, 1988թ. -1հատ- 12.601 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 6-Թեոդոլիտ 2Տ5Կ , թիվ 77813, 1986թ. -1հատ- 24.707 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 7-Մեկուսիչ ՊՖ70-60 հատ -27.178 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կաղմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի <<Գլորիա>> արտադրական կոոպերատիվի սնանկության գործով հ/հ 16001006011131 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ. 78 հասցեում / կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ք. Գյումրի, Երկաթ-Գծի փող., 20շ. բն.4

Հեռ..` +37494707051

Էլ. փոստ`