Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գյումրիի Պինդ Վառելիք» ՓԲԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

05.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԳյումրիի Պինդ Վառելիք՚ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.05.2019թ. ժամը 16.00-ին նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:23.05.2019թ. ժամը 11.00-ին ՀՀ Սնանկության դատարանի /ք.Երևան,Օտյան 53/2 / հասցեի շենքում կանցկացվի ՙԳյումրիի Պինդ Վառելիք՚ՓԲԸ-ի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով :
Լոտ 1 –ք.Գյումրի,Ախուրյանի խճուղի 6 հասցեում գտնվող արտադրական օբյեկտ/սեփ.վկ. թիվ 2645263,տրված՝03.03.2009թ./վարչական շենք՝53.35 քմ.,պահակատուն՝9.03 քմ.,պահեստ՝369.17 քմ.,ախոռնակ՝47.20 քմ.,ախոռնակ՝ 99.11 քմ.,կշեռքի սենյակ՝ 15.19 քմ.,երկաթ/գիծ՝457.40 գծ.մ.,պարիսպ՝38.14 քմ:Շինությունները հիմնականում կիսաքանդ վիճակում են:Բացի պահակատնից մնացած շինություններից առկա են պատի որոշակի հատվածները,ծածկը և տանիքը բացակայում են,ներքին հարդարումը բացակայում են,հատակը բնահող:Շինությունների տեխնիկական վիճակը վատ կիսաքանդ:Պարիսպը հիմնականում քանդված է:Երկաթգծի հիմնական հատվածը,որը գտնվում է տարածքի մեջ քանդված է,լրիվ ապամոնտաժված,բացակայւոմեն ռելսերը,հենակոճղերը և ամրացման դետալները:Երկաթգծից առկա է միայն մոտեցման հատվածի 3.0 մ. Լայնությամբ և 119 մ. Երկարությամբ հողամասի վրայի հատվածը,վիճակը վատ,հիմնակոճղերը զգալի վնասված:Հողամասը՝17414.58 քմ. ծանրաբեռնված է կադաստրային արժեքի պարտքով,որը պարտավոր է վճարել գնորդը/1քմ. մակերեսի համար կազմում է ՝810 ՀՀ դրամ,ընդհանուր հողի կադասստրային արժեքը կկազմի՝ 14.105.810 ՀՀ դրամ: Լոտի մեկնարկային գինը առանց հողի կադաստրային արժեքի կազմում է 950.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի սնանկության 1510039384131800 հ/հ-ին, ՙԱրարատբանկ՚ԲԲԸ համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել վերընշված դատարանի հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են սնանկության գործով կառավարիչ Կ. Ախոյանից` /ք.Երևան,Օհանովի 11/6 ,հեռ. 09310-95-15,05535-35-35):

Հասցե` Ք. Երևան,Օհանովի 11շ.6բն

Հեռ..` +374 55 353535

Էլ. փոստ`