Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արշալույս Թաշչյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

06.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05.04.2019թ-ին հայտարարված Արշալույս Թաշչյանի սնանկության գործով գույքի վաճառք չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 24.05.2019թ-ին ժամը 10:00-ին Արշալույս Թաշչյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի ք. Վեդի, Արարատյան 55 հասցեի նստավայրում կանցկացվի Արշալույս Թաշչյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` մեկ լոտով.
ԼՈՏ-1. 266.3քմ մակերեսով երկհարկանի բնակելի տուն` տեղակայված 0,0435 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա ք.Երևան Ավան վարչական շրջան 4-րդ փողոցի 1-ին նրբանցք թիվ 34 /Ավան 3 նրբանցք 82/ հասցեում, կառուցված 1960թ-ին: Տան հիմքը` բետոնյա, պատերը` քարից/տուֆ/, միջհարկային ծածկը` միաձույլ ե/բ, տանիքը թիթեղյա, մուտքի դուռը՝ մետաղական, տան բոլոր դռները և պատուհանները` փայտյա, դարպասը երկաթյա, սենյակների հատակը՝ փատյա տախտակ, պատերը՝ ներկանյութ: Առկա է օժանդակ շինություն` 37.4քմ մակերեսով ավտոտնակ-կաթսայատուն, հիմքը՝ բետոնյա, պատերը՝ քար, ծածկը՝ երկաթ բետոն, տանիքը՝ թիթեղյա, հատակը՝ բետոնած: Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արշալույս Թաշչյանին /վկայական թիվ 2159367, տրված 29.03.2007թ/ և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը` 17.715.306 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Արշալույս Թաշչյանի սնանկության գործով թիվ 2477604721560000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Վեդի, Արարատյան 55 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`