Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սասուն Բարսեղի Ալեքսանյանին պատկանող, գրավի առարկա հանդիսացող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, մեկ ընդհանուր լոտով:

06.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սասուն Բարսեղի Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. ապրիլի 30-ին ժամը 11:15-ին նշանակված Սասուն Բարսեղի Ալեքսանյանի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի 24-ին ժամը 14:15-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված Սասուն Բարսեղի Ալեքսանյանին պատկանող, գրավի առարկա հանդիսացող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, մեկ ընդհանուր լոտով:
Լոտ 1 – 1 հատ ոսկե շղթա 8,8 գրամ, 550 հարգի, 1 հատ ոսկե շղթա 5,6 գրամ, 550 հարգի, 1 հատ ոսկե մատանի 1,3 գրամ, 583 հարգի, գրավադրված է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 131,560 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը և կանխիկ կամ փոխանցումով վճարվում են Սասուն Բարսեղի Ալեքսանյանի սնանկության հատուկ հաշվին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 19300982604400 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ` Գ.Գևորգյանին /հեռ. 099-60-66-00/:

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +374 99 60 66 00

Էլ. փոստ`