Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

25.03.19թ. հայտարարված <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի գույքի աճուրդը կայացել է մասնակի:
24.05.19թ. ժամը 15:00-ին <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը /հրապարակային սակարկություններով/ առանձին-առանձին լոտերով:
Աճուրդի են ներկայացվում 1211 անվանում գույք, 272.158.214 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով /ներառյալ ԱԱՀ/: Գույքի ցանկը չի տպագրվում մեծածավալ լինելու պատճառով: Տրանսպորտային միջոցները, մեքենա – մեխանիզմները, սարքեր-սարքավորումները, կառուցվածքները, խողովակները, գրասենյակային, լաբորատոր, տնտեսական և այլ գույքերը գտնվում են անսարք, ապակոմպլեկտավորված, քայքայված և կոռոզացված վիճակում, հիմնականում ջարդոնի տեսքով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ՝
Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ՝ նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը /որոնք կազմում են համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն <Արդշինբանկ> ՓԲԸ-ի Էրեբունու մասնաճյուղում բացված թիվ 2472302304160000 սնանկության հատուկ հաշվին/ աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 պետք է ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել <Ջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին /091/ 40-19-22 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`