Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արտակ Բեջանյան» ՍՊ ընկերության պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Արտակ Բեջանյան» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 03-ին, << Արտակ Բեջանյան >> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. մայիսի30-ին, ժամը 15:00-ին << Արտակ Բեջանյան >> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կ.Ասատրյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի շենքում /ք.Երևան, Օտյան 53/2/ կանցկացվի << Արտակ Բեջանյան >> ՍՊ ընկերության պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը բաց դասական եղանակով 2 լոտերով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1. ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արտաշիսյան փողոց 51/18 շենքի թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույք /գրավադրված <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ում/:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 6 477 671 ՀՀ դրամ:
Լոտ-2. ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան թիվ 2 հանրակացարան Բ մասնաշենքի թիվ 44 շենք/թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույք /գրավադրված <<Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ-ում/:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 3 078 444 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙԱրտակ Բեջանյան՚ ՍՊԸ-ի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ 2473604532910000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Կ.Ասատրյանին /հեռ.093 442 232/:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 70

Հեռ..` +374 93442232

Էլ. փոստ`