Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Հարությունյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

06.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմեն Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.05.2019թ.-ին ժամը 13:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում թիվ ԵՇԴ/0020/04/16 սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
24.05.2019թ.-ին ժամը 15:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵՇԴ/0020/04/16 սնանկության գործով պարտապան Արմեն Հարությունյանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1. ՀՀ Կոտայքի մարզ, Պտղնի 2-րդ զանգված 2-րդ հատված թիվ 85 հասցեում գտնվող 251,2 քմ մակերեսով այգետնակ և 0,065 հա մակերեսով հողամաս, հողամասի ճակատային մասը քարե պարիսպով ցանկապատված և երկաթյա դարպասով, իսկ հողամասի հետևի մասում ցանկապատված, այգետնակը երկհարկանի, ունի կիսանկուղ, արտաքին հարդարանքը գտնվում է բարվոք վիճակում, առաջին հարկը վերանորգված է, կիսանկուղի և երկրորդ հարկի հարդարանքը բացակայում է, սանհանգույցը գտնվում է վատ վիճակում, դռները և պատուհանները փայտից են, գտնվում են բարվոք վճակում, մուտքի դուռը երկաթից, հատակը մասամբ մասամբ տախտակ մասամբ բետոն, երկրորդ հարկի պատուհանները բացակայում են: Առկա է միայն էլեկտրաէներգիա: Հողամասը հարթ: Հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև փաստացի տիրապետողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Մեկնարկային գինը 16.200.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված թիվ 16044056132427 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`