Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԱգա Ֆուրնիտուր՚ ՍՊԸ սնանկության գործով գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

06.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԱգա Ֆուրնիտուր՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

03.05.2019թ.-ին ժամը 14:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա թիվ 5 311 սենյակ հասցեում թիվ ԵԴ/0233/04/18 սնանկության գործով պարտապան ՙԱգա Ֆուրնիտուր՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
24.05.2019թ.-ին ժամը 14:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0233/04/18 սնանկության գործով պարտապան ՙԱգա Ֆուրնիտուր՚ ՍՊԸ պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 3 /երեք/ լոտով.
ԼՈՏ 2. ք. Երևան, Մ. Խորենացի 47 շենք թիվ 3 ավտոտնակ հասցեում գտնվող անշարժ գույք՝ գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, ընդհանուր մակերեսը 42,1 քմ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ բետոն, արտաքին հարդարանքը գտնվում է լավ վիճակում, ներքին հարդարանքը՝ բարվոք, հատակը՝ բետոն, գտնվում է բարվոք վիճակում, դարպասը ՝ երկաթյա: Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև փաստացի տիրապետողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 3.956.283 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. ՀՀ Արարատի մարզ, գյուղ Արգավանդ Կենտրոնական 4 փողոց թիվ 32/5 հասցեում տնվող անշարժ գույք՝ հողամաս գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքում,ընդհանուր մակերեսը՝ 500 քմ, հողամասի հարթությունը՝ անհարթ, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդհանուր օգտագործման և այլ արտադրական, օգտագործման նպատակը՝ արդյունաբերական օբյեկտների, ընդհանուր վիճակը՝ անհարթ և անբարեկարգ: Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 3.353.984 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4. ՀՀ Արարատի մարզ, գյուղ Արգավանդ Կենտրոնական 4 փողոց թիվ 13/8 հասցեում գտնվող անշարժ գույք՝ հողամաս գտնվում է ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքում,ընդհանուր մակերեսը՝ 500 քմ, հողամասի հարթությունը՝ անհարթ, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդհանուր օգտագործման և այլ արտադրական, օգտագործման նպատակը՝ արդյունաբերական օբյեկտների, ընդհանուր վիճակը՝ անհարթ և անբարեկարգ: Հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Գույքի մեկնարկային գինը՝ 3.353.984 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙՄյասնիկյան՚ մասնաճյուղում բացված թիվ 16044056132419 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

ՙԱգա Ֆուրնիտուր՚ ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`