Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Արմեն Խուդոյանի սնանկության գործով գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

06.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Արմեն Խուդոյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30.04.2019թ.-ին ժամը 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2/ թիվ ԵԴ/0228/04/18 սնանկության գործով պարտապան Անաիդա Ղոչիկյանին սեփականության իրավունքով պատկանող և ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավադրված անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
24.05.2019թ.-ին ժամը 11:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0083/04/18 սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդ, բաց դասական եղանակով՝ 2 լոտով.

ԼՈՏ 1. ՀՀ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 45 շենք թիվ 1 /սեփականության վկայական՝ 24052016-01-0145/ և թիվ 5 /սեփականության վկայական՝ 24052016-01-0042/ հասցեներում գտնվող անշարժ գույքեր, որոնք համատեղված են որպես մեկ ընդհանուր միավոր և օգտագործվում են որպես հասարակական սպասարկման օբյեկտ, ընդհանուր առմամբ ունեն նմանատիպ հարդարանք հարդարանք, որը գտնվում է գերազանց վիճակում: Անշարժ գույքերինկարագիրը՝ ընդհանուր մակերեսը 49 քմ, 58,1 քմ /136 քմ պատշգամբ և ավտոտնակ/ 5 հարկանի շենքի 1-ին հարկ, շենքի տիպը՝ քարե, շենքի միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, մուտքի դուռը՝ մետաղապլաստե պրոֆիլներով, ներքին դռները՝ մետաղապլաստե պրոֆիլներով և փայտանյութ նորաոճ, ներքին հարդարանքը՝ հատակը երեսպատված սալերով, պատերը ներկանյութ և պաստառապատ, առաստաղը՝ մասամբ կախովի, ձևավորված ալյումինե վահանակների և սեղմաստվարաթղթի համադրությամբ, սանհանգույցի պատերը և հատակը երեսպատված են կերամիկական սալիկներով, սարքավորումները լավ վիճակում, առկա է ներկառուցված լողավազար և շոգեբաղնիք: Գույքը հանդիսանում է ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ գրավի առարկա: Գույքերի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև փաստացի տիրապետողների /բնակվողների/ վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Գույքի ընդհանուր վիճակը գերազանց:
ԼՈՏ-ի մեկնարկային գինը՝ 81.900.000 ՀՀ դրամ:

ԼՈՏ 2. ՀՀ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 45 շենք թիվ 8 /սեփականության վկայական՝ 24052016-01-0038/ հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 151,55 քմ և 58,1 քմ /134,6 քմ պատշգամբ և ավտոտնակ/ 5 հարկանի շենքի 2 հարկ, շենքի տիպը՝ քարե, շենքի միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, մուտքի դուռը՝ փայտյա, նորաոճ, ներքին դռները՝ մետաղապլաստե պրաֆիլներով և փայտյանյութ նորաոճ, ներքին հարդարանքը՝ հատակը մանրահատակ, երեսպատված հատակագորգով, մասամբ սալիկապատ, պատերը որոկյալ նախշավոր ներկանյութ, առաստաղը՝ մասամբ կախովի, ձևավորված ալյումինե վահանակների և սեղմաստվարաթղթի համադրությամբ, սանհանգույցի պատերը և հատակը երեսպատված են կերամիկական սալիկներով, սարքավորումները՝ լավ վիճակում: Գույքի ընդհանուր վիճակը՝ գերազանց: Պատշգամբից առկա է աստիճանահարթակ՝ առանձին մուտքով: Գույքը հանդիսանում է ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ գրավի առարկա: Գույքերի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև փաստացի տիրապետողների /բնակվողների/ վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
ԼՈՏ-ի մեկնարկային գինը՝ 44.100.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր /անդորրագրեր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ % -ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի սնանկության գործով ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ Էրեբունի մասնաճյուղում գործող 16041048817700 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան փողոց 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Թիվ ԵԴ/0083/04/18 սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +37491245588

Էլ. փոստ`