Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ կազմակերպման և անցկացման մասին

06.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 03-ին ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելոի պատճառով:
2019թ. հունիսի 04-ին ժամը 12:30-ին ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի 3/երեք/ լոտերից բաղկացած ընդհանուր աճուրդը:
Լոտ 4.Անշարժ և շարժական գույք, ջրօգտագործման թույլտվություն թիվ 000141-ներառում է
ա/ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս գյուղում գտնվող հողատարածք և ինքնակամ շինություններ/սեփ. իրավունքի պետ. գրանցման վկայական թիվ 2839580, տրվ. 26.10.2011թ./, զբաղեցնում է 62.800 քմ մակերես, ինքնակամ շինությունների մակերեսը՝ 17.907,7 քմ:Հողատարածքը և շինությունները օգտագործվում են ձկնարդյունաբերության նպատակով, շինությունների կառուցումն իրականացված է մեծամասամբ տուֆ քարով:Ապահովված է էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ:
բ/Արտադրական միջոցներ և գույք-բաղկացած է 22 անվանում ցանկից, ընդգրկում է ձկնարդյունաբերության համար անհրաժեշտ ստորգետնյա հորատանցքներ, ինկուբացիոն տեղամաս, բարձրավոլտ էլ. գիծ և այլն:
գ/ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնքում գտնվող խորքային հորերի թիվ 000141 ջրօգտագործման թույտվություն, որի գործողության ժամկետը լրացել է:
Մեկնարկային գինը՝ 16.063.168 ՀՀ դրամ,
Լոտ 5.Անշարժ և շարժական գույք, ջրօգտագործման թույլտվություն թիվ 000142-ներառում է
ա/ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Գայ 14 փողոց թիվ 10 հասցեում գտնվող շինություն և հողատարածք/սեփ. իրավունքի պետ. գրանցման վկայական թիվ 2839581, տրվ. 27.10.2011թ./, արտադրական հողատարածքը զբաղեցնում է 6.100 քմ մակերես, ծանրաբեռնված է 146,2 քմ մակերեսով գրասենյակի շինությամբ, թվով 4 ջրավազաններով՝ 4.065,3 քմ ընդհանուր մակերեսով, ծածկարանով՝ 21,6 քմ և պահակատնով՝ 33,6 քմ:Օգտագործվում է ձկնարդյունաբերության նպատակով, շինությունների կառուցումը իրականցված է քարով:Ապահովված է Էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ:Հողատարածքի կադաստրային արժեքը մեկնարակային գնի մեջ ներառված չէ, կազմում է 11.675.400 ՀՀ դրամ և վաճառքից հետո ենթակա է վճարման գնորդի կողմից:
բ/ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Գայ 14 փողոց թիվ 12 հասցեում գտնվող հողատարածք և ջրավազաններ/սեփ. իրավունքի պետ. գրանցման վկայական թիվ 2839582, տրվ. 27.10.2011թ./, արտադրական հողատարածքը զբաղեցնում է 5.100 քմ մակերես, առկա են թվով 6 ջրավազաններ՝ 3.706,2 քմ ընդհանուր մակերեսով:Օգտագործվում է ձկնարդյունաբերության նպատակով:Ապահովված է Էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ: Հողատարածքի կադաստրային արժեքը մեկնարկային գնի մեջ ներառված չէ , կազմում է 9.761.400 ՀՀ դրամ և վաճառքից հետո ենթակա է վճարման գնորդի կողմից:
գ/Արտադրական միջոցներ և գույք - բաղկացած է 16 անվանում ցանկից, ընդգրկում է ձկնարդյունաբերության համար անհրաժեշտ ստորգետնյա հորատանցքներ, տրանսֆորմատոր, կոնտեյներ, խողովակաշարեր, փականներ, ջրաչափեր և այլն:
դ/ՀՀ, Արմավիրի մարզ, Գայ համայնքում գտնվող խորքային հորերի թիվ 000142 ջրօգտագործման թույտվություն, որի գործողության ժամկետը լրացել է:
Մեկնարկային գինը՝ 8.701.986 ՀՀ դրամ,
Լոտ 6.Արտադրական միջոցներ և գույք- գույքը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզ, Սիս համայնքում, բաղկացած է 5 ենթալոտերից:Մեկնարկային գինը՝ 2.377.076ՀՀ դրամ,
4,5,6 լոտերի-ենթալոտերի ցանկը լայնածավալ լինելու պատճառով չի տպագրվում: Գույքի վաճառքի,նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին Է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԱկվատեխավտոմատիկա՚ ՓԲԸ-ի սնանկության 247010318506 0000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. մայիսի 29-ից աշխատանքային օիրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 410 սենյակ: Սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան հեռ. 094-421 790:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85/50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`