Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արսեն Ղևոնդյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արսեն Ղևոնդյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 30-ին, ժամը 13:30-ին պարտապան Արսեն Ղևոնդյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Էլոյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, սենյակ 311 հասցեում կանցկացվի Արսեն Ղևոնդյանի գույքի աճուրդը` 1 ԼՈՏ-ով, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
ԼՈՏ 1. ք. Երևան, Շենգավիթ համայնք, Նորագավիթ, 1-ին փողոց, 1-ին փակուղի, թիվ 15 հասցեում գտնվող 125.5 քմ + 12.5 քմ օժանդակ շինության ընդհանուր մակերես զբաղեցնող բնակարանը և հողամասը (559.7 քմ ), գրավադրված է <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում:
Մեկնարկային գինը սահմանվում է 17,204,400 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետակա գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի
համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Արսեն Ղևոնդյանի սնանկության հաշվին՝ <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ի <<Տիգան Մեծ>> մասնաճյուղ 220530285471000 հաշվեհամարին` մինև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա. Էլոյանին / 094 411 487 /:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 40 փող.37 տուն

Հեռ..` +374 94 411 487

Էլ. փոստ`