Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙՀուշարձանների վերականգնման կենտրոն՚ ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիս 24-ին, ժամը 14:00-ին ՙՀուշարձանների վերականգնման կենտրոն՚ ՓԲ ընկերությանը սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյանի կողմից ք. Երևան, Արշակոինյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՙՀուշարձանների վերականգնման կենտրոն՚ ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդը` բաց դասական եղանակով:Գույքերի աճուրդը իրականացվելու է 5 լոտերով:
Լոտ-1 ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղորղանյան փողոց թիվ 354 հասցեում գտնվող արվեստանոց,/ անշարժ գույքի վկայական՝ ՝ թիվ 2425247, տրված 14.03.2011թ./ շինության ներքին և արտաքին հարդարանքը գտնվում է վատ վիճակում, շինությաքն պատերը՝ քար, պատուհանները փայտյա: Շինությունը ներառում է վարչական մասնաշենք /150,11 քմ/, փայտի արհեստանոց /328,6 քմ/, արհեստանոց/86,87 քմ/, քարի բաց արհեստանոց /472,3 քմ/, պահեստներ /385,31 քմ/ և պարիսպ /10,61 քմ/: Հողամասի մակերեսը՝ 0,377,20 հա, գործառնական նշանակությունը՝ արտադրական, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական: Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1.884.843 ՀՀ դրամ, որը վճարված չի:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 17.900.000 ՀՀ դրամ:
Լոտ-2 Գազ 53-12 /1988թ./ մակնիշի ավտոմեքենա, տեխնիկական անձնագիր՝ ԲՈՒ 522097, ենթակա չէ շահագործման:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 50.000 ՀՀ դրամ:
Լոտ-3 Գազ 52-39011 /1988թ/ մակնիշի ավտոմեքենա, տեխնիկական անձնագիր՝ ԲՈՒ 522625, ենթակա չէ շահագործման:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 90.000 ՀՀ դրամ:
Լոտ-4 Կրազ 256-Բ /1983թ./ մակնիշի ավտոմեքենա, տեխնիկական անձնագիր՝ BP 365236, ենթակա չէ շահագործման:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 80.000 ՀՀ դրամ:
Լոտ -5 Զիլ-157-Կ /1989թ./ մակնիշի ավտոմեքենա, տեխնիկական անձնագիր ԲՖ 018175, ենթակա չէ շահագործման:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 250.000 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙՀուշարձանների վերականգնման կենտրոն՚ ՓԲԸ սնանկության գործով կառավարչի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` 220533331009000 ՙԱկբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Մ.Պետրոսյանին /հեռ.094 45 20 22/:

Հասցե` ք.Երևան, Շիրազի 50շ., բն.10

Հեռ..` +374 94 45 20 22

Էլ. փոստ`