Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ինտերստրատոս» ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված անշարժ գույքի աճուրդ

07.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Մայիսի 7-ին “Ինտերստրատոս” ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված անշարժ գույքի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
2019թ. Մայիսի 24-ին ժամը 11:00–ին ք. Երևան Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կկայանա “Ինտերստրատոս” ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով.
Լոտ 1. ՀՀ ք. Երևան, Նուբարաշեն, Մասիսի խճ. 105/5 հասցեում գտնվող խառը կառուցապատման նշանակության հողամաս, մակերեսը` 32 հա, մեկնարկային գինը ` 85 536 000 ՀՀ դրամ:
Գույքը ծանրաբեռնված է չվճարված կադաստրային արժեքով, որը կազմում է 612 480 000 ՀՀ դրամ: Վերջինս վճարվելու է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա) ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ)աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության գործով կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Արդշինբանկ,, ՓԲԸ-ում բացված 2473601612250000 հատուկ հաշվեհամարին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Ինտերստրատոս” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`