Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Շինարար Վահագն» ՍՊԸ-ի Սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդ

07.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Մայիսի 7-ին “Շինարար Վահագն” ՍՊԸ-ի Սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2019թ. Մայիսի 24-ին ժամը 14:30–ին ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում նշանակված է “Շինարար Վահագն” ՍՊԸ-ի Սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը հետևյալ լոտով.
Լոտ 1. Արարատի մարզ, ք. Արտաշատ, Բակունցի 1 հասցեում գտնվող արտադրատարածք, հողամասի մակերեսը` 9071 քառ.մետր, շինությունների մակերեսը` 1505,56 քառ. մետր: Մեկնարկային արժեքը կազմում է 1 193 575 ՀՀ դրամ, որի մեջ ներառված չէ գույքի չվճարված կադաստրային արժեքը, որը կազմում է ` 26 668 740 ՀՀ դրամ հողամասի համար և 11 429 100 ՀՀ դրամ շինությունների համար:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ-ում բացված 1150003978248231 սնանկացման հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Շինարար Վահագն” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`