Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Պարգև Առաքելյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդ

07.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Մայիսի 7-ին նշանակված է Պարգև Առաքելյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2019թ. Մայիսի 24-ին ժամը 11:30–ին, ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում նշանակված է Պարգև Առաքելյանի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի աճուրդը հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1. – ՀՀ ք. Երևան, Մ. Գորկու 2-րդ նրբ. Տուն 2 հասցեում գտնվող բնակելի տուն, հողամասի մակերեսը` 0,0161 հա, տան մակերեսը` 158 քառ.մ. մեկնարկային գինը կազմում է 16 985 700 ՀՀ դրամ:
Տունը բնակեցված է, բնակիչների վտարման գործողությունը և գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Տան հետ կապված գույքահարկի և կոմունալ վճարումների պարտավորությունները անցնում են գնորդին:
Աճուրդին մասնակցելու համար սահմանված հայտի հետ միասին պետք է ներկայացվեն`
ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚
բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի սնանկության կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ի 1150018018818840 սնանկության հատուկ հաշվեհամարին` մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Պարգև Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյանին, հեռ.` 095-45-43-56 ։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`