Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկա» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի աճուրդ-վաճառքի մասին

07.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկա» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.05.2019թ.-ին ժամը 16:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ հայտարարվել է «Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկա» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ համայնք, Զ.Անդրանիկի 8-րդ նրբ., թիվ 11 հասցեում գտնվող անշարժ և շարժական գույքերի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով:Մեկնարկային գինը լոտի համար կազմում է ` 62 561 929 ՀՀ դրամ:
Լոտ 1- Իրենից ներկայացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ծովազարդ համայնք, Զ.Անդրանիկի 8-րդ նրբ., թիվ 11 հասցեում գտնվող 4402.3 անշարժ գույքը, 1545,6/1484,5քմ և 1369,2/1476,2քմ ջերմոցները, 27,7/16,6քմ պահակատունը, 153,4/126քմ կաթսայատունը, պարիսպ 438,4քմ և 61 անվանում շարժական գույք, որոնք գտնվում են 4,3638 հա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, 4,3638 հա հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Բացի այդ, գնորդը պետք է վճարի նաև թիվ 1 լոտի համար՝ 4,3638 հա հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16048159418400 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան,Օտյան 53/2 հասցեով), մասնակցի վկայական ստանալու համար:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 23.05.2019թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան,Օտյան 53/2 հասցեով), կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան,Գայի 7 բն.3

Հեռ..` +374 94 400 356

Էլ. փոստ`