Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտուշ Մանուկյանի սնանկության վարույթում առկա գույքի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

07.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտուշ Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ.-ի մայիսի 27-ին ժամը 12:30-ին Արտուշ Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46ա հասցեում կանցկացվի Արտուշ Մանուկյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 1 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սունդուկյան փողոցի 3 հասցեում գտնվող բնակելի տուն /հողամասի մակերես՝ 369.55 քմ, բնակելի տան մակերես՝ 152.12 քմ, հարկայնությունը՝ 1 հարկ, սանհանգույցի մակերես՝ 1.04 քմ, պարսպի մակերես՝ երկու հատվածով՝ 1.38քմ և 5.76 քմ, սեփականության վկայական՝ 28082013-08-0007, տրված՝ 28.08.2013թ./, մեկնարկային գինը՝ 9.259.200 ՀՀ դրամ:

Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Արտուշ Մանուկյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150010095685687, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք. Գյումրի, Անկախության հր. 7/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`