Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ավանգարդ Տրանսե ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ավանգարդ Տրանսե ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.05.2019թ.ժամը 11:00-ին նշանակված «Ավանգարդ Տրանսե ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 07.06.2019թ ժամը 11:00-ին «Ավանգարդ Տրանսե ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Սնանկության դատարանի շենքում (ք. Երևան Ե. Օտյան 53/2) կանցկացվի «Ավանգարդ Տրանսե ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով: Լոտ 8-ը իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոց KOEGEL մակնիշի տիպարը koegel կիսակցորդ սառնարան, թողարկման տարեթիվը 1999թ., 163 L 01 պետ համարանիշի, վիճակը՝ սարքին, մեկնարկային գինը 1.364.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ ՈՒ/Մ բացված «Ավանգարդ Տրանսե ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 2475002611170060 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան (ք. Երևան Ե. Օտյան 53/2 ): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել դատարան, կամ զանգահարել «Ավանգարդ Տրանսե ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Մ. Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 40 79 15

Էլ. փոստ`