Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Էկոպրինտ>> ՍՊԸ -ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Էկոպրինտ>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.05.2019թ նշանակված <<Էկոպրինտ>> ՍՊԸ -ի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:07.06.2019թ ժամը 16:45-ին <<Էկոպրինտ>> ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Սնանկության դատարանի շենքում (ք. Երևան Ե. Օտյան 53/2 ) կանցկացվի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով երեք առանձինլոտով: Լոտ 1-ը իրենից ներկայացնում է անշարժ գույք՝օբեկտ, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում: Շենքեր շինությունները կառուցված են 8200 քմ /ըստ թիվ 11102012-07-0326 վկայականի/ մակերես զբաղեցնող հողամասի վրա, իրավունքի տեսակը սեփականություն արտադրամասի մակերեսը՝ 4858.25 քմ, պահեստի մակերեսը՝ 8.7քմ, օդափոխության սենյակի մակերեսը՝ 28.7: Շինությունների դռները և պատուհանները փայտե, ներքին հարդարումը գտնվում է բավարար վիճակում: Շենքերի, շինությունների և հողամասի մեկնարկային գինը՝159432300 ՀՀ դրամ: Լոտ 2րդ իրենից ներկայացնում է տպագրական արտադրության մեջ օգտագործվող Heidelberg Quick Master DI 46-4 pro մակնիշի 2001թ. արտադրության սարգավորում, ապրանքային տեսքը միջինից բարձր, մեկնարկային գինը՝3.162.400 ՀՀ դրամ:Լոտ 3-րդ իրենից ներկայացնում է տպագրական արտադրության մեջ օգտագործվող Xerox DC 6060 մակնիշի 2008թ. արտադրության սարգավորում, ապրանքային տեսքը միջինից բարձր մեկնարկային գինը՝ 4.159.680 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ ՈՒ/Մ բացված <<Էկոպրինտ>> ՍՊԸ սնանկության`հ/հ 2475002772380000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարանի շենքում (ք. Երևան Ե. Օտյան 53/2 ): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Էկոպրինտ>> ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`