Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սվետլանա Իսաբաբյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սվետլանա Իսաբաբյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

07.05.2019թ նշանակված Սվետլանա Իսաբաբյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ վաճառք չի կայացել հայտ չլինելու պատճառով
07.06.2019թ ժամը 12:00-ին Սվետլանա Իսաբաբյանի սնանկության գործով կառավարիչ Մայիս Հայրապետյանի կողմից Սնանկության դատարանի շենքում (ք.Երևան Ե. Օտյան 53/2) կանցկացվի Սվետլանա Իսաբաբյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի աճուրդ` բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
Լոտ 1-ը իրենից ներկայացնում է Սվետլանա Իսաբաբյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող բնակելի տուն, որը գտնվում է ք. Երևան Արցախի 6/1 շենքի 27 տարածքում։ Շենքի հարկայնությունը` 4-րդ հարկի 2-րդ հարկում, շենքի հիմքը ժապավենային, 2-րդ հարկի մակերեսը 96.9քմ, 1-ին հարկի աստիճանավանդակը` 22.2 քմ, ընդհամենը` 119.1 քմ։ Շենքի պատերը 1-ին և 2-րդ հարկը սրբատաշ տուֆ քար, 3-րդ և 4-րդ հարկը պեմզաբլոկ, առաստաղի բարձրությունը` 3.0-3.2մ, միջհարկանի ծածկը ե/բ սալեր, դռները և պատուհանները փայտե, հատակը` մանրատախտակ, գտնվում է միջին վիճակում, խոհանոցը վերանորոգված է, սանհանգույցը և լոգարանը միասին, գազաֆիկացված է։ Բնակարանը հիմնովին վերանորոգված է, բնակելի տունը փաստացի բնակեցված է։ Մեկնարկային գինը` 27.180.000 ՀՀ դրամ : Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%--ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի <<Արդշինբանկ>>ՓԲԸ Շ/Մ բացված Սվետլանա Իսաբաբյանի սնանկության հատուկ հաշվին`հ/հ 247360255670005 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան` (ք.Երևան Ե. Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել Սնանկության դատարան, Սվետլանա Իսաբաբյանի սնանկության գործով կառավարիչ Մ.Հայրապետյանին, հեռ. 091-40-79-15 , կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5շ. 416 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 416 սենյակ

Հեռ..` +374 91 407 915

Էլ. փոստ`