Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

07.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմեն Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 30-ին, ժամը 13:00-ին Արմեն Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Արմեն Սարգսյանի պարտավորությունների ապահովման համար <<Այ Դի Բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, Արմեն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը բաց դասական եղանակով մեկ լոտով:
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1- ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջանի, Նազարբեկյան թաղամասի թիվ 57/3 հասցեում գտնվող անշարժ գույքը: Բնակելի տան նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 205.32 քմ: Հարթակ, պատշգամբ՝ առկա: Ներքին հարդարում՝ մուտքի դուռը՝ մետաղական, փայտով երեսպատված, ներքին դռները՝ փայտյա, լավ որակի, պատուհանները՝ եվրո: Հատակը՝ լավ որակի մանրահատակ, կերամիկական սալիկ, պատերը՝ ջրաէմուլսիոն ներկանյութով հարդարված, լավ վիճակ, երկու սանհանգույցները՝ հատակը և պատերը կերամիկական սալիկներով երեսպատված, առաստաղը՝ կախովի: Տեղադրությունը՝ դիրքը՝ լավ: Էլ.հոսանքով, խմելու ջրով ապահոված է: Հողատարածքի նկարագիրը՝ ընդհանուր մակերեսը՝ 500.0 քմ, ճակատային մասը՝ մոտ 14.0մ, ձևը՝ ուղղանկյուն, պարսպապատ, առկա է 19.3 քմ պարիսպ: ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջանի, Նազարբեկյան թաղամասի թիվ 57/3 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության վկայականի համար՝ 24032014-01-0032:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 79.447.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Արմեն Սարգսյանի սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220530287188000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան / ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.098 566 547/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28 փ., 23 տուն

Հեռ..` +374 98 56 65 47

Էլ. փոստ`