Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Գևորգ Թադևոսյանի պարտավորությունների համար գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Գևորգ Թադևոսյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Էդիկի Խաչատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.05.2019թ. ժամը 17:00-ին Ա/Ձ Գևորգ Թադևոսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Խաչատրյանի կողմից՝ ք.Երևան, Արշակունյաց 5 (311 սենյակ) հասցեում կանցկացվի Ա/Ձ Գևորգ Թադևոսյանի պարտավորությունների համար Գևորգ Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙՊրոմեթեյ Բանկ՚ ՓԲԸում, ներկայումս անվանափոխված ՙԷՎՈԿԱԲԱՆԿ՚ ՓԲԸ-ում գրավադրված ներքոնշյալ լոտով անշարժ գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք.
Լոտ.1 ՀՀ ք.Երևան, Ավան վարչական շրջան, Ավան, 4-րդ փողոց, 4-րդ նրբ., թիվ16/2 հասցեում գտնվող 170 մակերեսով բնակելի տուն՝ 26 460 000 (քսանվեց միլիոն չորս հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գին: Շինության կադաստրային ծածկագիր՝ 01-002-0050-0032-001, հողամասի կադաստրային ծածկագիր՝ 01-002-0050-0032, թիվ 2682853 սեփականության վկայական, տրված 09.06.2011թ.:Գույքի գնահատումը կատարվել է ՙՎԻ-ԷՄ-ԱՐ-ՓԻ՚ ՍՊԸ-ի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ, կամ փոխանցումեվ ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ում Ա/Ձ Գևորգ Թադևոսյանի անվամբ բացված սնանկության թիվ 16062003753302 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի կենտրոնական նստավայր` ք.Երևան, Օտյան, 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի մոտ` ք. Երևան. Բաղրամյան, 5 հասցեում, հեռ. /091/555-320

Հասցե` ք.Երևան, Իսակովի, 4/1 շ., բն.11

Հեռ..` +374 91 555320

Էլ. փոստ`