Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Նիկոլայ Ձվակերյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

13.05.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Նիկոլայ Ձվակերյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. մայիսի 31-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Նիկոլայ Ձվակերյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46ա հասցեում կանցկացվի Ա/Ձ Նիկոլայ Ձվակերյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 2 լոտ`

ԼՈՏ 1 - ք. Գյումրի, Թեթչերի փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող հյուրանոց /սեփ. վկ. 2007227 տրվ. 02.12.2005թ./, մեկնարկային գինը՝ 2.048.760 ՀՀ դրամ,
ԼՈՏ 2 - GAZ 31105 մակնիշի 77 XX 747 պետհամարանիշի տրանսպորտային միջոց, մեկնարկային գինը՝ 132.930 ՀՀ դրամ:

Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Ա/Ձ Նիկոլայ Ձվակերյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 11500175330653, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`